Այս օրերին ամենահետաքրքիր հարթկաներից մեկը ԵԽԽՎ-նա, մեր համար զարմանալիորեն դրական ու ձեռնտու զարգացումներով: Հարցն այնքան այն չի, որ ադրբեջանական լոբբիստ, կոռումպացված Ագրամունտի հախից գալու մեխանիզմներա ձևավորվում, այլ այն, որ եվրոպական այդ կառույցը դարձել էր Ադրբեջանի գործիք, իսկ այսօր Բաքուն այդ գործիքից զրկվումա:
Այսքան աղմուկից հետո որևէ եվրոպացի պատգամավոր հաստատ լավ կմտածի Բաքվից կիլոներով սև իկրա տուն տանելուց: Եվրոպան ամեն դեպքում, ինչ էլ ասենք, մի քիչ այլ արժեքների վրայա կառուցվում: Ու դժվար թե, որևէ պատգամավոր իրա կարիերան ու հեղինակությունը հարցականի տակ դնի Ադրբեջանի փողերի խաթր: Կամ առնվազն այդ ծառայությունները շատ ավելի թանկ կարժենքն, ինչը մեզ էլի ձեռնտուա, քանի որ ինչքան շատ փող գնա կաշառքներին, այդքան կպակասի նոր զենք առնելու փողերից...
Մի խոսքով, Բաքվի համար ծանր օրեր են...
Արցախուհի Սիմոնյան