Իր երկրի զարգացման և հզորացման նպատակ ունեցող յուրաքանչյուր իշխանության կարևորագույն գործառույթներից մեկը համապատասխան հասարակական կարծիքի ձևավորումն է։
Դա չափազանց լուրջ, կշռադատված, տքնաջան աշխատանք է, որն ինֆորմացիոն այս դարաշրջանում էապես ազդում է գործընթացների վրա։ Մեծ արդյունքների շատ արագ կարելի է հասնել միայն բարենպաստ հասարակական կարծիքի և դրանով պայմանավորված հասարակական աջակցության ու ներգրավվածության պայմաններում։ Եվ, ընդհակառակը, ամենալավ գաղափարների ու ծրագրերի տապալման հավանականությունը շատ մեծ է, եթե չկա բարենպաստ հասարակական կարծիք ու հասարակության աջակցություն։
Տիգրան Սահակյան