«Իրանցիները հստակ գիտակցում են, որ Ադրբեջանական Հանրապետությունը, ըստ էության, հակաիրանական կազմավորում է, այնքանով հակաիրանական, որքանով հակահայկական է:

 

Եթե նույնիսկ իրանցիները երբեմն ստիպված են լինում մեղմել իրենց վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ, դա չի ազդում Իրանի ընդհանուր դիրքորոշման վրա: Այդ դիրքորոշումը հետևյալն է՝ Հարավային Կովկասում ունենալ հնարավորին ուժեղ Հայաստան, որի հետ Իրանը կառուցում է բարեկամական հարաբերություններ, և հնարավորին թույլ Ադրբեջան»: