Ասում են՝ Գերմանիայի իշխանությունները նախազգուշացրել են Թուրքիայի գործընկերներին՝ այդ երկրի նախագահ Ռ.Թ. Էրդողանի՝ Վաշինգթոնում քուրդ և քրդամետ ցուցարարների հետ ընդհարված թիկնապահների մուտքը երկիր արգելելու մասին. խոսքը, մասնավորապես, այն անձանց մասին է, ում դեմ ԱՄՆ-ում քրեական գործ է հարուցվել:
Պաշտոնական Բեռլինը զգուշանում է ս.թ. հուլիսի 7-8-ին Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի ընթացքում վաշինգթոնկան միջադեպի կրկնությունից, քանի որ երկրի տարածքում պատկառելի ներկայություն ունեն և՜ PKK-ի հետևորդները,և՜ թուրք ազգայինականները:
«Մեր փողոցներում խոսքի իրավունք կունենա միայն Համբուրգի ոստիկանությունը, և այլևս ոչ ոք»,- մոտավորապես այսպիսին է գերմանական իշխանությունների կանխարգելիչ մոտեցումը...
Արմեն Պետրոսյան