Սոցիալական ցանցի իր անձնական էջում ադրբեջանական Paramount Travel club տուրիստական ընկերության տնօրեն Ֆիքրեթ Մամեդովը գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ադրբեջանական լեզվին և խոսելաձևին:
Տուրիստական ընկերության տնօրեննը, ով պետք է ներկայացնի իր երկիրը, ով պետք է լավագույնս ներկայացնի երկիրը և ծանոթացնի դրա մշակույթի հետ, այս երկար տեքստում մեղմ ասած ոտնատակ է տալիս իր երկրի լեզուն:
Ֆիքրեթը իհարկե, որպես մարդ իրավունք ունի նեղվել մայրենի լեզվի տգեղությունից: Ես, որ մի քանի օր է սկսել եմ պարապել ադրբեջաներեն, իրոք նեղվում է այդ լեզվի տգեղ հնչյուններից, գրելու ձևից ու քերականությունից: Ուր մնաց ամբողջ կյանքում ադրբեջաներեն լսած մարդը չբողոքի:
Այս գրառումից հետո Ֆիքրեթը մեկ այլ գրառում ևս կատարել է, որտեղ երկրի վատ վիճակի մեջ մեղադրել է, ոչ միայն իշխանությանը այլ երկրում ապրող ժողովրդին, որոնց Ֆիքրեթը անվանել է թշվառ և պրիմիտիվ: /Գրառման լուսանկարը մեկնաբանությունում/:
Ինչ խոսք, հրաշալի տուրիստական ընկերության տնօրեն ունի Ադրբեջանը: Այս տղան ու իր ընկերությունը անթերի կներկայացնեն Ադրբեջանը ամբողջ աշխարհին, որպես թշվառ և պրիմիտիվ ժողովրդով հարուստ ու քծնանքի լեզվով խոսող:
Աշոտ Ասատրյան