Կարևոր հարցերից մեկը:
Մեր ժողովուրդը մշակույթ արարող, մշակույթ տարածող ռեալ կառույց չունի, ու ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Որոշ դեպքերում իրականությունը սահմռկելի շեղված է նորմալից: Դրանց թվում է գերեզմանոցային հարցը, գերեզմանոցային մշակույթը:
Տարիներ առաջ Վանաձորում էի. խեղճությունը թափվում էր քաղաքի վրայից: Հետո գնացինք բարձունքի վրա գտնվող քաղաքային գերեզմանոց: Այնպիսի ճոխություն էր այնտեղ, ասես դա գերհարուստ քաղաք Նյու Նորքի գերեզմանոցն է:
Հեղափոխությունն ահա այստեղ է հարկավոր իրականացնել:
Ու դրա համար կարիք չկա ամենևին պալատներ գրավել, ոստիկանական պատնեշներ խորտակել...
Պեպանյան Արծրուն