Տարիներ շարունակ՝ դեռևս խորհրդային «բարի ու լավ» ժամանակներից սկսած, կադրային տեղաշարժերը գրեթե բացառապես կատարվում են միայն մի որոշակի նեղ ու «ստուգված» շրջանակներում: Կարծես նոր կադրեր չկան, միայն հների, «փորձվածների, մասնագետների, թրծվածների» տեղափոխում՝ մի տարածքից, մի օղակից, մի հիմնարկից մյուսը:
Եվ ստացվում է այնպես, որ շատ արժանավոր, խելացի, պատրաստված կադրեր, մասնագետներ այդպես էլ մնում են անտեսված, չնկատված, չգնահատված, լքված ու չտեղաշարժվելով, առաջընթաց չունենալով, վաղ թե ուշ՝ կամա թե ակամա, կորցնում են իրենց մասնագիտական ունակություններն ու գործնական հատկանիշները…
Մի խոսքով՝ հին ու ծեծված, երբեք չլուծված, սակայն լուծում պահանջող խնդիր…Այլապես միշտ կունենանք կադրային աննպատակ, անօգուտ աթուրմա և սուբյեկտիվ ռակիրովկաներ…Կամ 90-ականների «պոլի փետ լինի, մերը լինի» սկզբունք, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք…
Ռոբերտ Մելքոնյան