Ադրբեջանը հայտնվել է քաղաքացիական պատերազմի եզրին: Ալիև - Փաշաևներ տանդեմին այսօր խիստ անհրաժեշտ է սահմանային լարվածություն: Դեռ մարտին՝ իշխանության բարձրագույն պաշտոնին բերելով իր տիկնոջը՝ Իլհամ Ալիևը փորձում էր ձեռբազատվեր նախիջևանյան կլանի և «երազների» (Երևանից գաղթած ադրբեջանցիներ) ազդեցությունից: Վերջիներս գրեթե 22 տարի ղեկավարում են Ադրբեջանը՝ ժամանակին «տշելով» ոչ միայն Մամեդյարովին, այլ նաև «Ազգային ճակատի» ղեկավար ՝ Ալիև - Էլչիբեյին: Միայն Հեյդար Ալիևը կարողացավ համաձայնության գալ այդ խմբավորման հետ և հայտնվել իշխանության ղեկին: Նրանց արտոնություններն այնքան մեծ են, որ ոչ միայն հարկեր չեն մուծում, այլ նաև՝ չեն ծառայում զինված ուժերում: Միաժամանակ՝ նրանց ձեռքում ոչ միայն ֆինանսական մեծ միջոցներ են, այլ նաև՝ զինված ստորաբաժանումներ և այլն: Եվ պատահական չէ, որ ԱՀ ԿԳ նախարարն է արդեն հայտատրարում, որ «Ղարաբաղյան փախստականները ոչ միայն հարկ չեն մուծում, այլ նույնիսկ չեն ցանկանում ծառայել հայրենի բանակում»: Սա նախանշան էր...
Արդեն փետրվարին, երբ հեռացվեց «նախիջևանյան կլանից» տրանսպորտի ամենաազդեցիկ նախարար Զիա Մամեդովը պարզ դարձավ, որ Ալիևը պատրաստվում է ձեռբազատվել իր հոր նախկին դաշնակիցներից: Դեռ 2016 թվականի ապրիլին այդ կլանը փորձել էր երկրում ռազմական հեղաշրջում իրականացնել՝ օգտվելով , որ նախագահը ԱՄՆ-ում էր: Բնական է, որ այստեղ խառն էր նաև Անկարայի մատը, քանի որ Ի. Ալիևը , թեև արտաքուստ՝ սատարում է Ռ.Թ. Էրդողանին, բայց իրականում՝ համագործակցում է թուրք ընդդիմադիր Ֆաթուլլահ Գյուլլենի և նրա կողմնակիցների հետ: Ավելին՝ ապացուցվել է ադրբեջանական Socar ընկերության մասնակցությունը հուլիսյան հեղաշրջման փորձին, որին հետևեցին թուրքաբնակ մի շարք հայտնի ադրբեջանցիների ձեռբակալությունները:
Այսպիսով Էրդողանը պատրաստվում էր վրեժխնդիր լինել՝ նախիջևանյան կլանի միջոցով, իսկ Ալիևը՝ ամպապնդում է իր և Բաքվի կլանի՝ Փաշաևների դիրքերը, կամաց կամաց պատրաստվելով հակահեղաշրջման: Բացի իր տիկնոջը բերելով առաջին փոխնախարարի պաշտոնին՝ նա կարողացավ սահմանադրությամբ հնարավորություն տալ նախագահ ընտրվելու իր որդուն՝ սահմանելով թեկնածուների շեմը 18 տարեկան: Ապրիլի սկզբներին նա հրամանան ստորագրեց «Արտակարգ և ռազմական իրավիճակի մասին» օրենքում փոփոխությունների մասին, որով սահմանափակում էր մի շարք ազատություններ և ազատ ընտրական գործընթացի հնարավորությունը: Մայիսի վերջերին և հունիսի սկզբներին «հայկական վհուկների որսը» և ադրբերանական հայտնի գործիչների ձեռբակալությունները ոչ այն ինչ էին, քան հեղաշրջման կանխելու փորձ, որի մասին հայտարարվեց մի քանի օրից:
Ներկայումս Իլհամ Ալիևը սանձազերծում է պատերազմ սահմանին, որպեսզի վերջնականապես լուծի «նախիջևանյան կլանից» ազատվելու հարցը: Նրա ծրագրերի մեջ չեն մտնում լայնածավալ ռազմական գործողություններ, ոչ էլ ինչ որ տարածքային հարցեր: Միակ խնդիրը՝ սահմանադրորեն իր դիրքերի ամրապնդումն է: Իսկ դրա համար՝ նրան արյուն է պետք, գոնե սահմանին....
Բագրատ Մովսիսյան