Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է լարվածության մեջ պահել ոչ միայն Հայ-ադրբեջանական սահմանն, այլև սեփական հասարակությանը: Պաշտոնական հաղորդագրությունների մեջ նրանք օգտագործում են բառեր,տերմիններ որոնք ոչ այլ ինչ են , քան խուճապ ու լարվածություն առաջացնող բառեր ու տերմիններ: Օրինակ, երբ հաղորդագրություն են տալիս սահմանի իրավիճակի մասին, չեն ասում լարված է սահմանին, այլ գրում են. ռազմաճակատում լարվել է իրավիճակը, կամ, երբեք չեն գրում հակառակորդը, այլ՝ թշնամին: Ես խոսում եմ պաշտոնական հաղորդագրությունների մասին: Ընդ որում , նրանք ռազմաճակատ են համարում ոչ միայն Արցախի հետ սահմանային հատվածը, այլ հենց ՀՀ-ի սահմանակից հատվածը , հատկապես Իջևանի, Բերդի և Կարմիրի հատվածները:
Կարեն Հովհաննիսյան