Ասում են՝ թուրք-սիրիական սահմանային Քիլիս նահանգում թուրքական իշխանություններն «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման 5 զինյալների են ձերբակալել՝ զինված մահապարտի գոտիներով, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Թուրքիայի տարածքում.ձերբակալվածներից 3-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, երկուսը՝ Բոսնիա Հերցոգովինայի:
Ի՞նչն է հետաքրքիր` այն, որ ԻՊ-ի կազմում կռվել և շարունակում են հանդես գալ հազարավոր ադրբեջանցիներ, ընդունում են անգամ ադրբեջանական իշխանությունները, բայց որ ադրբեջանցի շարքային «ջիհադականներին» չի հաջողվում արդյունավետ ավարտի հասցնել իրենց վրա դրված հիմնականում դասական ահաբեկչական պարտականությունները հատկապես Թուրքիայի դեմ, սա արդեն, կարծես, օրինաչափություն է դառնում: Թուրքական անվտանգային ծառայություններն արդեն որերորդ անգամն են կարողանում կանխել ադրբեջանցի զինյալների մասնակցությամբ հնարավոր հարձակումները:
Վերոնշյալի հետ կապված ամենատրամաբանական բացատրությունը թերևս այն է, որ՝ կա՜մ այս հարցում ևս մեր արևելյան հարևաններն ապաշնորհ են, գուցե նաև վախենում են և վերջին պահին տապալում գործողությունը՝ չհասնելով վերջնարդյունքի՝ ինքնապայթեցման, կա՜մ պարզապես «ձեռքները չի գնում» եղբայրական երկրում նման հարձակումներ իրականացնելու. ասել է, թե՝ կրոնական և ազգային ինքնագիտակցության պայքարում հաղթանակ է տանում վերջինը...
Արմեն Պետրոսյան