Reuters-ի տեղեկություններով,չորեքշաբթի Քաթարի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիր է ստորագրվել,ըստ որի Դոհան Վաշինգտոնից գնելու է 36 F-15 կործանիչներ... Համաձայնագիրը ստորագրվել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի և Քաթարի ներկայացուցիչների միջև և գնահատվել է 12 միլիարդ ԱՄՆ դոլլար...


Այս տեղեկությունը զարմանք չէր առաջացնի,եթե չլիներ Քաթարի շուրջ շարունակվող ճգնաժամը,որին բավական ակտիվ մասնակցում է նաև Վաշինգտոնը...Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը Քաթարին մեղադրել էր "պատմականորեն ահաբեկիչներին հովանավորելու մեջ",իսկ հիմա մեծ հաճույքով նորագույն ռազմական տեխնիկա է վաճառում,ըստ Թրամփի, ահաբեկիչներին հովանավորող ալ-Թանիներին...


Նախկինում զենք վաճառելը ավելի շատ քաղաքական գործաքր է եղել,քան ինչպես հիմա են դա որոշ երկրներ ներկայացնում՝բիզնես...Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ևս ահռելի քանակությամբ զենք է վաճառել և վաճառում Հայաստանի թշնամի Ադրբեջանին...Հիմա էլ Քաթարին ահաբեկչության մեջ մեղարող ԱՄՆ-ն է զենք վաճառում Դոհային...

 

Գագիկ Համբարյան