«Սասնա Ծռեր»-ի զինված խմբին իրավական գնահատական կարող են տալ միայն իրավապահ մարմինները : Իրավական գնահատական՝ հանցակազմի բացակակյություն, առկայություն և այլն, իրավասու են տալ միայն այդ գործով զբաղվող դատաիրավական մարմինները, իսկ մնացածը պարզապես կարող են հայտնել իրենց տեսակետը կամ քաղաքական դիրքորոշումը: Ասենք , եթե քաղաքական գործիչը մերժում է «Սասանա Ծռեր»- ի գործունեությունը , ապա չեպտք է մտնի իրավական դաշտ ու առանց դատարանի վճռի, որոշման խոսի հանցակազմի առակայությունից, պարզապես պետք է դրսևորի քաղաքական կամք և ասի, չենք ընդունում պայքարի նման ձև: Ամեն ոք ազատ է իր կարծիքի մեջ, ամեն ոք ունի իրավունք հանդես գալ իր քաղաքական թիմի անունից, բայց միայն ու միայն քաղաքական հայտարարությունների համատեքստում, այլ ոչ դատաիրավական: Ես ինքս ավելի հակված եմ «Սասանա Ծռեր»-ի այդ քայլին գնալու պատճառների պարզաբանմամբ, քան իրենց որակավորելու հերոսների կամ հանցագործների: Այդ խմբի գործունեությունը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում կա մի այնպիսի մթնոլորտ, որի համար մարդիկ կարող են գնալ ծայրահեղ քայլի, որպեսզի հասնեն իրենց պատկերացրած արդարությանը : Քաղաքական գործիչները հենց սրա մասին է, որ պետք է խոսեն, հենց սա պետք է դարձնեն քննարկման նյութ, երբ խոսք է գնում «Սասնա Ծռեր» -ի մասին... 
Հ.Գ. Հայաստանում զենքով հարց լուծելը կործանարար ելք կունենա երկրի համար...


Կիլիկյան Հայաստան