Մի շարք արաբական երկրների կողմից Կատարի միջազգային մեկուսացման գորրծընթացի համատեքստում այդ երկրի հետ օդային, ծովային և ցամաքային կապը դադարեցնելու մի շարք արաբական երկրների քաղաքականությունը որոշ առումով խուճապային իրավիճակ է ստեղծել Կատարում: Հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից միակ ցամաքային սահմանի փակումը, որտեղից Կատար էր ներմուծվում, տարբեր տվյալներով, ներքին սպառման պարենամթերքի և կենցաղային այլ առաջնահերթ ապրանքատեսակների շուրջ 40%-ը, առկա լարվածության երկարաձգման ֆոնին որոշ ճգնաժամային իրավիճակի կարող է հանգեցնել:


Հակամարտ կողմերի միջև սրված հարաբերությունները և դրա հետևանքով առաջացած իրավիճակը համակողմանի կերպով լայնորեն օգտագործվում է նաև քարոզչական հարթությունում: Օրինակ՝ Sky News Arabic-ի պատրաստած տեսանյութում ընդգծվում է Կատարի բնակչության շրջանում տիրող աննախադեպ խուճապային տրամադրությունները՝ պայմանավորված սննդամթերքի շուկայում ակնկալվող դեֆիցիտով՝

 

 

Արմեն Պետրոսյան