Էն, որ հայտարարության մեջ ասվումա, որ մարդու առողջության մասին են մտածում ու հենց ծխողների մեծ ՍՈՒՏԱ։ Ծխողների մասին մտածողը հայտարարության մեջ պետք է նաև ավելացներ, որ մարդիկ կարող են ԱՆՎՃԱՐ օգտվեն բժշկահոգեբանական ծառայություններից։ Ի վերջո չմոռանանք, որ ծխելը կախվածությունը է ու դրա կտրուկ թողնելը ավելի շատ առողջական խնդիրների կբերի։ Չմոռանանք, թե մարդիկ ավելի հաճախ երբ են ծխում՝ երբ նյարդայնացած են, երբ չեն կարողանում կենտրոնանալ և այլն։ Այսինքն ստացվում է իրենցից վերցնում ենք սթրեսի թուլացման մի լուծումը ու այլընտրանք չենք տալիս։ Այս ամբողջից ելնելով ծխախոտի թանկացումը չի կարող մարդու վրա ունենա դրական ազդեցություն, որովհետև էն մարդիկ ովքեր պարզապես ծխում են ընկերանալու համար մյուսներին կամ ինքնահաստատման իրանք քիչ տոկոս են ու էսպես թե էնպես իրանց վրա չի ազդելու թանկացումը։
Կոնկրետ վայրերում չծխելը հասկանալի է, բայց թանկացումը ոչ։
Հ.գ. Եկեք շոկոլադն էլ թանկացնենք, որ մարդիկ կախվածություն չունենան ու ընդհանրապես եկեք ամեն ինչ թանկացնենք որ մարդիկ շատակերությամբ չտառապեն։ Ինչ անում ենք ժողովրդի համար ենք անում։