ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի գնահատման» ծրագրի շրջանակներում՝ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մոտոհրաձգային գնդի մասնակցությամբ անցկացվում են 2-րդ աստիճանի գնահատման զորավարժություններ:
Ադրբեջանական գունդը 2014 թվականին արդեն մասնակցել է 2-րդ աստիճանի գնահատման զորավարժություններին և ՆԱՏՕ-ից հավաստագիր է ստացել: Ներկայումս «Գարահեյբեթ» վարժական կենտրոնում անցկացվող զորավարժություններին մասնակցում է շուրջ 700 զինծառայող, 80 միավոր ռազմական տեխնիկա և 4 ուղղաթիռ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 2-ը:
Այսքան զորավարժություններ իրար հետևից կազմակերպելով Ադրբեջանը հաստատ խաղաղության ճանապարհով չի ցանկանում գնալ: Սրանից պարզ երևում է, որ նույնիսկ ինչ-որ շրջաններ զիջելու դեպքում հավանականությունը շատ քիչ է, որ Ալիևի իշխանությունը խաղաղության կգնա:
Ադրբեջանի հետ պետք է խոսել բացառապես ուժի լեզվով, մնացած բոլոր տեսակի խաղաղ պայմանների լավ վերջաբանը բացառվում է:

 

Աշոտ Ասատրյան