Ոչ ոք չի կարող պատկերացնել ու զգալ այն ցավը , որը ես զգացել եմ, երբ ոտք եմ դրել Էրգիր, երբ գլխավերևումս թուրքական պետության լաթի կտրոն է ծածանվել, երբ սուրբ Խաչում ինձ մոտեցող թուրք անվտանգույթյան աշխատակիցը չի թույլատրել բարձրաձայն աղոթել... Երբ Մուշում ինձ են մոտենում քուրդ երեխաներն ու ,,մանի , մանի,, ասում , կամ ինձ բարեկամ ձևացող թուրքը հաց ուտելու պահին, խոսքի մեջ պապաերիս պահած գանձերի քարտեզի մասին է խոսք բացում: Այդ ու շատ նմանատիպ ցավեր մեծ են, որոնց պատճառաց ցավն անհանար է խոսքերով նկարագրել...Ես պայքարում եմ, որ էլ այդպիսի ցավ իմ ժառանգները չտեսնեն ու զգան, ես պայքարում եմ, որ ազատագրված Հայրենիքս անվտանգ ու հզոոր լինի, որ հզոր բանակս այն պահի ու պահպանի...
Կարեն Հովհաննիսյան