Վերջին զանգը դպրոցի ավարտն է և կյանքի մի նոր և պատասխանատու փուլի սկիզբ:
Դպրոցական կյանքն՝ իր բազմաբնույթ առօրյայով, խնդիրներով, զվարճանքով երբեք չի մոռացվում:
Արդեն իսկ աշակերտներից շատերը որոշել են և ընտրել են իրենց հետագա ուղին և ճանապարհը, շատերը՝ դեռ ոչ:
Բոլոր շրջանավարտներին շնորհավորում եմ և մաղթում եմ հաջողություն թե՛ ուսումնական, թե՛ անձնական կյանքում, թո՛ղ որ կատարվի Ձեր բոլոր բարի նպատակներն ու իղձերը ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և Հայ մարդու:
Վահե Էնֆիաջյան