ՀԱՐՑ
• Խնդրում եմ բացատրեք ինձ, որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդի, որպես գրագետ, Ոտնլվայի արարողության ժամանակ, ինչու՞ էր մեր Վեհափառը երեխաների ոտքերը ,,գուպկայով,, (սպունգ) լվանում։ Չեմ կարոանում հասկանալ, բացատրեք խնդրեմ։


• ՊԱՏԱՍԽԱՆ Komitas Vartabet Hovnanyan
Կարող եմ հարցնել, ո՞ւր է անպատեհությունը, քանի որ Ոտնլվայի արարողությունը խոնար լինելու դաս է և ոչ լվացքաժամ։ Որով իմ խնդրանքս պիտի լինի ոչ թե ,,գուպկային,, նայել, այլ երևույթին, որ ամենա Հայոց կաթողիկոսը խոնարհված լվանում է երեխաների ոտքերը, քանի որ ,,ով իր անձը խոնարհեցնի, նա պիտի բարձրանա,,։ Իսկ դա ինչպես երեխաներին, այնպես էլ ներկաներին սովորեցնում է քրիստոնեության ոգին, որն է ոչ թե անձնասիրությամբ անձնապարտադրանքը, այլ խոնարհությամբ և հեզությամբ ծառայասիրություն...
ՀԱՐՑ
Շնորհակալ եմ որ ժամանակ եք գտնում պատասխանելու։ Հայր Կոմիտաս ջան, կարող եք ասել եղել է մի Հայոց կաթողիկոս, կամ բարձրաստիճան հոգևորական, որ հրաժարվել է կատարել այդ արարողությունը, նույնն է ասել որ ելնելով դիրքից, հրաժարվեն մկրտության կամ այլ արարողությունից։ Ես մինչև ամուսնանալս համարյա ամեն տարի, եթե մասնակից չեմ եղել, ապա ներկա եմ գտնվել պատարագին, հիմա էլ փոքրիկ տղաների եմ տանում, որ սերտ կապի մեջ լինեն Հայ Առաքելական եկեղեցու հետ ու առաջին անգամ հանդիպեցի նման պատկերի։ Ախր այդ գեղեցիկ և խորհրդավոր արարողությունը պետք չէր այդքան կենցաղային դարձնել։ Դա նույնն է, որ մեռոնը ռեզինե ձեռնոցով քսեն մկրտվողին։

ՊԱՏԱՍԽԱՆ
Հարգարժան բարեկամ, նախ շատ ուրախ եմ, որ ամեն կիրակի ձեր երեխաների հետ միասին գնում եք ս. Պատարագի, քանզի ձեր զավակներին պահելով մոտ Աստծո, նրանք կլինեն հեռու չարից, փորձանքից և չարիքներից։
Պատմությունից ինձ հայտնի չէ մի պարագա, որ առանց պատճառի բարձրաստիճան հոգևորականը հրաժարվի Ոտնլվայի կարգից, եթե չունի առողջական և ֆիզիկական խնդիր։ Ինչ վերաբերվում է կաթողիկոսի և ոտքը լվացվողի անձնական շփմանը, ապա այն ոչ թե իրականանում է լվացման պահին, այլ լվացումից հետո, երբ կաթողիկոսը օրհնված յուղով խաչակնքում է երեխայի լվացված ոտքը։ 4-րդ տարին է ինչ վերադարձել եմ Մայր Աթոռ և ամեն տարի Ոտնալվայի լվացումը կատարվում է սպունգով, իսկ յուղի օծումը ձեռքով։ Երկրորդ, մեզ համար հաճախ կարևորը կարևորագույնից զատորոշելու հարց կա, կարևորը լվացումը չէ, այլ երբ անձն իր առջև ծունկի եկած կաթողիկոսին է տեսնում, որը լվանում է իր ոտքերը, դա նշանակում է ամեն մեկը մեզանից, որպես ազգ, որպես հայ ոչ թե պարտավոր ենք մեր ազգակցին մեզ համար ծառայեցնել, որպես ծառա կամ ստրուկ, ինչպես երբեմն տեղի է ունեում, այլ ամեն մեկ հայ իր դիմացի եղբոր համար պարտավոր է լինելու ծառա և սա ոչ թե մեկը պիտի անի, մյուսները նրան օգտագործեն, այլ այդ կերպ պիտի վերաբերվենք մենք ազգովի, իրար նկատմամբ... Այդ ժամանակ էլ քրիստոնեական արժեքները կգտնեն իրենց իրական տեղը մեր կյանքում։