Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերը տեղեկություններ են տարածել, որ օրեր առաջ, Ադրբեջանի հատուկ ծառայությունները «հայկական լրտեսների» գործով տնից առևանգել են Գաբալայի շրջանի բնակիչ Սալեհ Շերիֆ օղլու Քաֆարովին (Qafarov Saleh Şərif oğlu) իսկ 4 օր անց նրա խոշտանգված դիակը վերադարձվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Նշվում է, որ Քաֆարովը Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ է, մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին և բանակի շարքերից զորացրվել է 6 ամիս առաջ։

 


Ընտանիքի անդամներին և հարազատներին չեն թույլատրել մասնակցել փոխգնդապետի հուղարկավորությանը ։ Նշվում է նաև որ վերջինիս երեխանները հեռացվել են դպրոցից։