Բաքվում միջոցառում էր կազմակերպվել, որի նպատակը Խոջալուի «ցեղասպանության» ճանաչումն էր: Այս առիթով ռուս պատմաբան Օլեգ Կուզնեցովը խնդրագիր էր կազմել ,որպեսզի ներկայացներ ՌԴ Պետական Դումային և Դաշնության Խորհրդին:
Այս խնդրագրի տակ իր ստորագրությունն է դրել 19 000 մարդ, որից 12 000-ը՝ Ադրբեջանից: Սակայն, 10 մլն բնակչություն ունեցող երկրի համար սա շատ փոքր ցուցանիշ է:
Օլեգ Կուզնեցովը դա բացատրել է մարդկանց մոտ վստահության բացակայությամբ: «Մարդիկ այս հարցին կասկածով են վերաբերվում: Նրանք չեն հավատում, որ Պետական Դուման իր վերաբերմունքը կհայտնի այս հարցին: Մարդիկ կարծում են, թե Ղարաբաղը Ռուսաստանն է օկուպացրել և չի ընդունում իր սխալը»
Ադրբեջանցիների ուղեղի մեջ դեռ նստած է այն միտքը, թե Արցախի ազատագարումը հնարավոր է եղել բացառապես ռուսական զորքի ու իշխանության օգնությամբ: Սակայն նրանք մոռացել են, թե Ռուսաստանի ՕՄՕՆ-ի օգնությամբ ինչպիսի անմարդկային գործողություններ են կատարել:
Նրանք մոռացել են, թե ներկայումս ինչքան զինվորական տեխնիկա են ստանում այդ նույն Ռուսաստանից:
Այս հարցի արդյունքում սակայն պարզ է դառնում, որ ադրբեջանցի շարքային քաղաքացիները չեն վստահում Ռուսաստանին: Նրանք չեն հավատում, որ ռուսները կարող են այդ հարցում իրենց օգնեն:
Աշոտ Ասատրյան