Բերլուսկոնին հեգնել է Ֆրանսիայի նախագահի «գեղեցիկ մայրիկ» կնոջը
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին մեկնաբանելով Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները և դրանցում Էմանուել Մակրոնի հաղթանակը ասել է."Մենք ունենք 39-ամյա երիտասարդի,որի հետևում լավ մասնագիտական փորձ կա,որը և բացատրում է նրա հաղթանակը Մարին Լը Պենի նկատմամբ...Բացի այդ նա ունի "գեղեցիկ մայրիկ",ով իրեն աջակցում էր..." "Գեղեցիկ մայրիկ" ասելով Իտալիայի նախկին վարչապետը ի նկատի է ունեցել Է.Մակրոնի կնոջը՝Բրիժիտ Մակրոնին,ով իր ամուսնուց մեծ է 25 տարով և եղել է Մակրոնի ֆրանսերենի ուսուցչուհին դպրոցում
...
Հիշեցնեմ,որ Մակրոնին հեգնող Բերլուսկոնին էլ իր կնոջից բաժանվել է բավական երիտասարդ կնոջ հետ ամուսնանալու նպատակով...Բացի այդ իտալական ընդդիմադիր մամուը Բերլուսկոնիին բազմիցս մեղադրել է մանկապղծության մեջ՝մեղադրելով անչափահասների հետ կապ ունենալու մեջ...
Գագիկ Համբարյան