Ով, ով , բայց ես գոնե լավ գիտեմ սահմանի գրեթե բոլոր հատվածներում մեր դիրքային առավելությունները, որը իր հերթին բերում է նաև մարտական կրակի առավելության: Ես նույնպես լավ գիտեմ, թե մերոնք ինչպիսի զսպվածություն են ցուցաբերում, որ նոր լայնածավալ պատերազմի առիթ չլինի:


Սակայն մարդկային համբերությունը սահմաններ ունի, եթե հակառակորդը, որն ինձ համար թշնամի է, հենց այնպես կրակում է 5-6 կմ խորքում գտնվող տեխնիկայի վրա, եթե հակառակորդը հենց այնպես կրակում է նկարահանող խմբի վրա, եթե հակառակորդը հենց այնպես դիպուկահարի կրակի տակ է պահում դիրքի շարժը, ապա մեզ այլ բան չի մնում անել, քան պատժել և խիստ պատժել հակառակորդին: Ադրբեջանը սահմանի գրեթե ողջ երակյնքով կառուցում է նոր բնակատեղիներ , այն էլ բարձրահարկերով: Ադրբեջանը գրեթե վստահ է, որ Հայը իր բնակատեղիների ուղղությամբ չի կրակի, ինչը շատ վատ է: Մենք պետք է լինենք դաժան, որ մեզանից վախենան և սահմանին մոտ չգան...


Կարեն Հովհաննիսյան