Երբ ադրբեջանական զինված ուժերը հայտարարություն են տարածում, թե հայկական բանակը փորձում է վերահսկողության տակ պահել օդային տարածքը, արդեն նման հայտարարության հանդեպ մարդու ծիծաղ է գալիս:


Ընդամենը մեկ տարի առաջ ադրբեջանական 2 ուղղաթիռ օդ բարձրանալուն պես միանգամից գետին տապալվեցին՝ ձախողելով մարտական առաջադրանքը:


2011 թ. մայիսին 9-ին, երբ վերաբացվեց Արցախի օդանավակայանը, ադրբեջանական կողմը հայտարարեց, որ իրենք վերահսկում են այդ օդային տարածքը ու ոչ մի ուղղաթիռ կամ ինքնաթիռ չի կարող վայէջք կատարել այդտեղ: Սակայն Հայաստանից Արցախ մեկնած ուղղաթիռը բարեհաջող վայէջք կատարեց օդանավակայանում:


ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերը արդեն 25 տարի է ամբողջությամբ ու անթերի վերահսկում են օդային տարածքը: Նույնիսկ օդում ճախրող ամենափոքր թռչունը գտնվում է մեր ՀՕՊ զորքերի ուշադրության կենտրոնում: Սեփական աչքերով եմ տեսել, թե ինչպես են տղերքը թռչունի թռիչքին հետևում:


Հեքիաթների ժանրից դեռ դուրս չեկած ադրբեջանական զինված ուժերը սկսել են մոնտաժված և գողացված տեսանյութերը իրենց վերագրելով տարածել, որպեսզի այդ կերպ գոնե բարձրացնեն ժողովրդի ու զորքի մարտունակությունը: Սակայն անտաղանդ տեսանյութերի հենց առաջին կադրերից երևում է, որ այն ամբողջությամբ բեմադրված է:

 

Աշոտ Ասատրյան