Որոշ ժամանակ է ինչ Ուկրաինայում ադրբեջանցիների գործերը գնալով վատանում են: Ավելի կոնկրետ այն օրվանից երբ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար նշանակվեց հայազգի քաղաքական և հասարակական գործիչ Արսեն Ավակովը:
Ուկրաինայով անցնող և դեպի Ադրբեջան գնացող բեռնատար մեքենաների մեծ մասը սկսեցին իրար հետևից անհետ կորել: Միայն Ադրբեջան գնացող մեքենաներն էին կորում ճանապարհի կեսից: Տարբեր երկրներից նորմալ գալիս էին և հենց Ուկրաինայում վարորդը և մեքենան կորում էին:
Այնուհետև իրար հետևից սկսեցին անհետ կորել Ուկրաինայում գործունեություն ծավալող ադրբեջանցի գործարարներ: Արդեն 1 շաբաթ է տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել ադրբեջանցի գործարար Իսմաիլ Իսմաիլովը:
Ադրբեջանի ղեկավարությունը այս ամենի մեջ կասկածում է Արսեն Ավակովին: Քանի որ բոլոր դեպքերը չեն բացահայտվում նրանք կարծում են, թե Ավակովը անձնական պատերազմ է սկսել Ադրբեջան պետության հետ ու իր լծակներով ճնշում է իրենց:
Աշոտ Ասատրյան