Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարին, Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականն այսօր հանդիպել է ՌԴ Պյատիգորսկ քաղաքի հավաքականի հետ:
Մեկնարկային խաղը հաղթանակով սկսած Արցախի թիմը ոչ-ոքի է խաղացել Պյատիգորսկի թիմի հետ և, անցկացված հանդիպումների ընդհանուր արդյունքով, դուրս եկել քառորդ եզրափակիչ փուլ:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին մեկնարկային խաղում մեր հավաքականը խաղացել էր Ադլերի հավաքականի հետ և խոշոր՝ 12-1 հաշվով հաղթանակ տարել: Մրցաշարին մասնակցում են 9 թիմեր՝ Աբխազիայից, Արցախից, Հարավային Օսիայից և Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերից։
Նշենք, որ անցած տարի, Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված, ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի և գավաթի:
Վրեժ Հովսեփյան