Ադրբեջանը լիարժեք կերպով' իր շահերի համատեքստում մշակված ընդհանուր քաղաքականության շրջանակներում, կարողանում է օգտագործել տարբեր միջազգային կառույցներում իր անդամությունից բխող հնարավորությունները: ԵԱՀԿ-ն կոնսենսուսի հիման վրա որոշումներ կայացնող կառույց է և ադրբեջանական իշխանություններն այդ սկզբունքի մեխանիզմը կիրառելով նախ փակել տվեցին ԵԱՀԿ Բաքվի գրասենյակն, այժմ էլ կփակեն երևանյան գրասենյակը: Առաջին դեպքում իրենք իրենց ազատեցին ալիևյան վարչակազմի կամայականություններին հետևող օտար «չար աչքի» ներկայությունից, իսկ երկրորդի պարագայում՝ փակել են տալիս հեղինակավոր այդ միջազգային կառույցի գրասենյակը Երևանում, մինչդեռ այդ գրասենյակի հենց միայն առկայությունը Հայաստանի համար կարևոր էր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորինս լայն ճակատը պահպանելու տեսանկյունից: Հայաստանի կողմից որդեգրած քաղաքական, դիվանագիտական պահվածքը բացառապես արձագանքային բնույթ ունի բոլոր հարցերում, ուստի մեր պատկան մարմիններն Ադրբեջանի քաղաքական որևէ լուրջ քայլը կանխարգելելու կարողունակությունը չունեն:
Արման Մելիքյան