Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւը հայտարարել է, որ եթե Երեւանը խուսափի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացից, ապա Բաքուն «իր հողերը» կազատագրի ռազմական ճանապարհով:

 


Ակնհայտ է, որ Գուլիևը նման ռազմատենչ հայտարարություն կարող էր անել միայն Ալիևի հետ համաձայեցնելուց հետո, և խոսում է պաշտոնական Բաքվի «դաբրոյով»: Ժամանակ առ ժամանակ ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությունը փոխվում է, և սա այն դեպքն է, որ հերթական սադրիչ հայտարարությամբ Բաքուն կրկին կոշտացնում է իր դիրքորոշումը :
Ապրիլյան պատերազմից հետո Մոսկվայի նախաձեռնությամբ բանակցային գործընթացը բավական ակտիվացել էր, և այդ ֆոնին բազմաթիվ գործիչներ իրենց հայտարարություններում անգամ չէին բացառում հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության ձեռքբերումը:

 


Ներկա իրավիճակում՝ ռուս-թուրքական հերթական մերձեցման զարգացումների ֆոնին, ՌԴ-ից, Պակիստանից, Իսրայելից նոր զինտեխնիկաներ ստանալուց հետո, Բաքուն իրեն արդեն կաշկանդված չի զգում և կրկին վերադառնում է նույն ռազմական հռետորաբանությանը: Ադրբեջանական վերնախավը յուրաքանչյուր առիթով հայտարարում է Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին:

 


Չի բացառվում, որ ականատեսը դառնանք հերթական սահմանային սադրանքների Ադրբեջանի կողմից: Սակայն հայկական կողմը պատրաստ է ցանկացած նման զարգացումների և վերահսկվում է հակառակորդի բոլոր զորաշարժերը: Իսկ նրանց հնարավոր արկածախնդրության դեպքում ևս մեկ անգամ կզգան հայկական զինուժի «բռունցքի» ծանրությունը:

 

Շիրազ Խաչատրյան