Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտնել է, որ այսօր ՌԴ-ից զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել։
ՊՆ տարածած տեսագրության կադրերում երևում է, որ խոսքը մոտ երկու տասնյակ ԲՏՌ-82 զրահափոխադրիչների մասին է, որոնցով կսպառազինվեն ոչ թե մարտական ստորաբաժանումները, այլ ՆԳՆ ներքին զորքերը։
Ամենայն հավանականությամբ Ալիևը այս զրահափոխադրիչները կօգտագործի սեփական ժողովրդի դեմ՝ զանգվածային բողոքի ակցիաները ցրելիս, կամ էլ ադրբեջանցի իսլամիստ ծայրահեղականներին վնասազերծելիս...