Չեխիան դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Բոլորս միանգամից ուրախացանք, սկսեցինք ոգևորության գրառումներ անել։
Այդ ճանաչումն ու դատապարտումը պտուղն է հայկական փայլուն դիվանագիտության տարիների աշխատանքի, որի անբաժան մասն է խորհրդարանական դիվանագիտությունը։ Այս տարիների ընթացքում առիթ եմ ունեցել անձամբ տեսնելու այդ ահռելի աշխատանքը։ Հպարտ եմ, որ իմ չնչին ներդրումն եմ ունեցել խորհրդարանական դիվանագիտության լայնածավալ աշխատանքում։