Սիրիայի քրդերն ամրացնում են Թուրքիայի սահմանին գտնվող Թալ Աբյադ քաղաքը՝ սպասելով Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող սիրիական ընդդիմադիր կառույցների հարձակմանը Սիրիայի այդ հատվածում:
Չի բացառվում, որ թուրքական զինուժը շարժվի վերոհիշյալ բնակավայրի ուղղությամբ, քանզի Թալ Աբյադը վերցնելով թուրքերը կհասնեն Սիրիայում քրդական ինքնավարության՝ Ռոժավայի մասնատմանն ու քրդական ուժերի թուլացմանը: