Ադրբեջանում օրենքները գործում են ըստ անհրաժեշտության կամ ըստ Ալիևի կամքի: Եթե Լապշինին Բելառուսից տանում են Ադրբեջան մարտաֆիլմի սցենարներով ու բեմականացմամբ, ապա Սալավյովի Բաքու այցելությունը և Իլհամի հետ հանդիպումը այս տեսանկյունից Ադրբեջանի ինքնափչացման դրսևորում է: Սալավյովի Արցախի հարցի և Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը Բաքվում լավագույնս տեղյակ են, սակայն ոչ միայն չեն ձերբակալում, չեն խարազանում, այլ նաև հարգում պատվում ու ճանապարհում են:

 

Էնպես որ սև ցուցակ, անցանկալի անձ, Արցախ այցելածների հետապնդում և նմանատիպ շոուների բեմականացումը չի վրիպում ոչ մեկի աչքից, այդ թվում հենց Ադրբեջանի ներսում: Բոլորի համար պարզ է թե ով, ով է այս տարածաշրջանում:


(Ստեղ են ասել, նավթդ կտրեմ կինքնաոչնչանաս այ բակտերիա):

 

Վահագն Սարոյան