Սմբուկն անհրաժեշտ սննդարար նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ օրգանիզմն ավելի լավ է գործում։
1 հում սմբուկը 20 կալորիա է պարունակում։ Այն օգտագործելով՝ կարող եք նաև ստանալ. • 0.8 գրամ սպիտակուց • 0.15 գրամ ճարպ • 2.5 գրամ մանրաթելեր • 4.82 գրամ ածխաջրեր։ Մեկ բաժակ սմբուկը ձեզ կարող է տալ. • բջջանյութի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 10 տոկոսը • վիտամին C-ի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 3 տոկոսը • կալիումի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 5 տոկոսը • մագնեզիումի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 2 տոկոսը • վիտամին B6-ի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 5 տոկոսը • երկաթի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժնի 1 տոկոսը։ 1. Առողջ սիրտ։ Կարող եք ավելի առողջ սիրտ ունենալ, քանի որ սմբուկը պարունակում է մանրաթելեր, վիտամիններ B6, C, կալիում։ 2. Խոլեստերինի ցածր մակարդակ։ Սմբուկը, հատկապես դրա հյութը կօգնի նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ 3. Ճանաչողական ֆունկցիայի լավացում։
Սմբուկն ամինաթթուներ է պարունակում, որը նպաստում է ուղեղին արյան մատակարարմանը։