Շատ խոսվեց Օպերայում ռեստորան ստեղծելու մասին, բայց ֆեյսբուքն ինչպես միշտ իր տարերքի մեջ է, կարդալ վերնագիրն ու սկսկել... դա, իհարկե, միջակության ցուցանիշ է, այդպես ճիշտ չէ՛։
Ֆիլհարմոնիայում աշխատելիս հաճախ եմ շփվում հանդիսատեսի հետ, գիտեմ անգամ, թե որ միջոցառմանն ինչպիսի հանդիսատես կգա, ասեմ, որ մենք ինչպես քննադատեցինք ռեստորանի գաղափարը ա՛յ այդ մակարդակի էլ հանդիսատես ենք։
Մի քանի նկատառում էլ ես ունեմ.
1.ռեստորան ունենալու գաղափարը քննադատելուց առաջ համերգային ծրագրի, ներկայացման ընթացքում մի՛ խոսեք, մեզ ձեր սկեսուրների վեճերը չեն հետաքրքրում։
2.Հեռախոսի ձայնն անջատե՛ք։
3. Հեռախոսով կամ պլանշետով դարակազմիկ կադրեր մի՛ արեք, քանի որ Ձեր հեռախոսի լույսն ու Ձեր ձեռքը խանգարում է Ձեր հետևում նստած հանդիսատեսին։
4.Դահլիճ մտեք մի փոքր շուտ և հեռացեք՝ հարգելով դիմացինին, մի՛ հրեք, պե՛տք չէ, ի վերջո բոլորդ էլ դուրս եք գալու։
5.Ձեր օրը պլանավորեք այնպես, որ տասը րոպեն մեկ դուրս չգաք դահլիճից, այն էլ կզված ու ինչ որ ծամածռություններով, իբրև նրբանկատ եք ու չեք ցանկանում խանգարել։
6.Արտիստին ծաղիկներին նվիրելիս մարմնի ողջ ծանրությամբ մի՛ կախվեք նրանից, և հակահիգենիկ համբուրեք (այլ ձև բնորոշելը շատ կոպիտ էր)
7. Ճի՛շտ ժամանակին ծափահարեք, դուք խանգարում եք։
8. Խնամված եկեք, մի կենցաղայնացրեք ամեն օրը։
9. Ռեստորանի բարիքներից օգտվեք։
10. Հաճախ այցելեք մեզ... ։)
Նելլի Ավետիսյան