Ապրիլյան կարճատև պատերազմի տարելիցի կապակցությամբ ապշերոնյան բռնապետի տեղակալուհին՝Մեհրիբան Ալիևան հանդիպել է ադրբեջանական բանակի մի շարք զինվորների և սպաների հետ...Հանդիպման ժամանակ Մեհրիբան խանումը ոգեշնչելով սկսել է այնպիսի բաներ ասել,որ հավանաբար զարմաք է առաջացրել ազերի ասկյարների մոտ...Ադրբեջանի առաջին փոխնախագահը մոռանալով,որ գործ ունի զինվորականների հետ,որոնք ի տարբերություն Ադրբեջանի բնակչության բավական լավ տեղյակ են,թե ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ինչ գնով է Ադրբեջանն "ազատագրել" այդ մի քանի հարյուր հեկտար տարածքները, սկսել է անյպիսի հիմարություններ արտաբերել,որ զարմացրել է ներկաներին,ինչպես նաև այդ ելույթը ազերիական ԶԼՄ-ներում ընթերցողներին...

 

Ըստ տիկին Մեհիբանի ադրբեջանական բանակը ազատագրել է հազարավոր հեկտար տարածք,որտեղ հիմա վերականգնվում և կառուցվում են գյուղեր... Այս ապատեղեկատվությունն իմաստ էլ չկա մեկնաբանել...Սակայն հանդիպման ընթացքում փոխելով թեման Մեհրիբան Ալիևան դիմում է հայ մայրերին և կոչ անում վերջիններիս,որ իրենց որդիներին դուրս բերեն Ադրբեջանի "օկուպացված" տարածքներից...Դե ինչ..."Սառցե դիցուհին" լրիվ մտել է իր դերի մեջ...Թութակի նման կրկնում է այն,ինչ վաղուց բարբաջում են ամուսինն ու ավագ դուստրը...Ադրբեջանի սոլթանի ընտանիքում հակահայկականությունն ընտանեկան բիզնես է դարձել...Միայն մտավոր հետամնացի տեսք ունեցող Իլհամչիկը դեռ հայերին չի վիրավորել...

 


Վաղուց է հայտնի,որ Հեյդար բաբան Մեհրիբանին մեյդան է նետում,երբ սեփական գործերը վատանում են..Անցյալ տարի էլ,ապրիլյան կարճատև պատերազմից հետո,Հեյդար Ալիևը սեփական հոտի դժգոհությունը զսպելու համար բեմ հանեց իր ամենազդեցիկ զենքը՝Մեհրիբանին...Իսկ հիմա,երբ Մեհրիբանը նաև հարազատ ամուսնու տեղակալն է,դա անում է ի պաշտոնե...

 


Մեհրիբանի ակտիվությունը նաև կապված է վերջին շրջանում Ադրբեջանում տարածված "իսկանդերախտով"...Բաքվին հանգիստ չի տալիս հայաստանյան "Իսկանդերը"...Ամեն օր ազերիական ԶԼՄ-ները պարտադիր անդրադառնում են այդ թեմային և սփոփոում ադրբեջանցիներին,որ ունեն "Իսկանդերի" դեմ հակաթույնը...Որքան ես հասկացա,դա "Մեհրիբանդերն" Է՝Իլհամ Ալիևի եզակի մարտունակ զինատեսակը...Նրա միջոցով է փորձում ազդել մեզ վրա...Բայց դրա դեմ էլ հայերն ունեն համապատասխան հակահարվածի միջոց...
Հ.Գ.Մեհրիբան խանումը հայ մայրերին դիմելու փոխարեն լավ կանի բազմաթիվ բարդույթներով տառապող ամուսնում հասկացնի,որ Արցախը հայերից մաքրելու ծրագիրը ուտոպիա է ,և եթե երկար շարունակի,ապա հենց ինքը Մեհրիբանի և ապագա շահիդների մայրերի հետ հանգրվանելու է իրենց պատմական հայրենիքում՝Միջին Ասիայում կամ Ալթայի տափաստաններում...

 

Գագիկ Համբարյան