Այսօր Արտյոմ Խաչատրյանը, իսկ հանրության մեջ «Շիզոլինի» անունով «Շեյմ» կայքի խմբագիր հայտնի ստահակը անցել է մարդկային ստորության բոլոր սահմանները։ Այն, որ սույն աղբի անունը ասոցացվում է ամենաստորագույն եւ լկտիագույն արարքների հետ՝ հայտնի է բոլորին։ Սա մի սուբյեկտ է, որի համար գոյություն չունի ոչ մի սրբություն՝ ո՛չ ընտանիք, ո՛չ երեխա եւ ո՛չ էլ, բնականաբար, ծնող։ Եւ քանի որ սա շարքային սրբապիղծ է, եւ վայելու է լուրջ հովանավորություններ, իրեն թույլ է տալիս մտնել բարեկիրթ մարդկանց ընտանիք եւ իր գարշահոտություն տարածող կայքով ստի եւ ապատեղեկատվության զիբիլ տարածել։

 

Մենք վերջին անգամ զգուշացնում ենք Արտյոմ Խաչատրյան անունով սույն սուբյեկտին, որ մեր գործընկեր Տիգրան Ուրիխանյանի բարի համբավն ու պատիվը արատավորող իր բոլոր հրապարակումների համար ինքը լրջագույն պատասխան է տալու։ Պատասխան է տալու թե՛ օրենքի առաջ, եւ թե՛ միայն իրեն հասկանալի եւ ընկալելի տարբերակներով։

 

Եւ տարբեր մարդկանց հորդորները, թե չարժե իջնել հոգեկան ակնհայտ խնդիրներ ունեցող սուբյեկտի մակարդակին, զուր են։ Բոլորը, անգամ ակնհայտ հոգեկան շեղում ունեցողները, պետք է պատասխան տան իրենց զազրելի արարքների համար։ Ու Արտյոմ Խաչատրյանը պատասխան է տալու։

 

 

Վահե Էնֆիաջյան