Հիշո՞ւմ եք ոսկե վերնաշապիկով հնդիկ Դատտա Ֆուգեին: 2013 թ. նա հայտնի դարձավ նրանով, որ պատվիրեց ամբողջովին ոսկյա վերնաշապիկ պատրաստել: Սակայն 2016 թ. նրան 12 տղամարդ սպանեցին:
Ֆուգեն փորձում էր վերնաշապիկի հաշվին բարձրացնել իր ինքնագնահատականը: Երևի հեշտ չէ ուսերին 3 կգ ոսկի կրելը:
Հետաքրքիր է, որ Դատտա Ֆուգեն շատ աղքատ ընտանիքում էր մեծացել:
Երբ նա հաջողության հասավ, շատ գումար ներդրեց միայն, որպեսզի իր ընկերներն ու հարևանները հասկանային, որ ինքն այլևս նրանց շրջապատից չէ: Ֆուգեն իրեն անվանում էր «Ոսկե մարդ»:
Եվ ահա այսպիսի տխուր վերջաբան…