Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի հետ կապված՝ կարծում եմ, որ Իսրայելի նախաձեռնությամբ է, որ Պաղեստինի արաբների խնդրի լուծման նոր տարբերակ է դրված շրջանառության մեջ, ըստ որի Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի պետությունները կարող են ֆինանսավորել պաղեստինցիների վերաբնակեցումն այլ արաբական պետությունների տարածքում ու, այդպիսով, վերջնականապես փակել արաբա-իսրայելական սուր ու անհաղթահարելի թվացող հակասությունների թեման:
Թեև ամենևին էլ Իսրայել չենք ու քաղաքական մտածողության կայացման մակարդակով շատ հետ ենք շատերից, այդուհանդերձ արդյունավետ գործելու հնարավորությունները դեռ պահպանում ենք՝ միայն թե անհրաժեշտ է հստակ տարբերակել քաղաքականություն վարելու համար պիտանի որակներն ու դրա նպատակների ընտրության սկզբունքները պատմաբանասիրական կարգի վերլուծություններից:
Արման Մելիքյան