2017-ի ընտրությունները շատերի համար աննշան, իսկ սուր աչք ունեցողների համար մի չափազանց զավեշտալի առանձնահատկությամբ աչքի ընկան. քաղաքականություն մուտք գործեց Արամ Զ. Սարգսյանը: Ինչո՞ւ է այս ամենը զավեշտ հիշեցնում, քանի որ քաղաքականությամբ փորձում է կրկին զբաղվել մի մարդ, ով տարիներ առաջ նույն այդ քաղաքականույունից գլխիկոր էր հեռացել: Պարզվում է, սակայն, բավարար չէ, որ հասարակությունը ստիպված է լինելու առնվազն այս կարճ ժամանակահատվածում հանդուրժել Արամ Զ. Սարգսյանին նույն այդ քաղաքականությունում, դեռ մի բան էլ վերջինս որոշել է մարդկանց ականջը տանել սեփական զազրախոսություններով ու փոխարենն ասենք սեփական ծրագրերը ներկայացնելու, եթե, իհարկե, այդպիսիք նա առհասարակ ունի, զբաղված է «Ծառուկյան» դաշինքի ուղղությամբ ցեխ շպրտելով:
Թե ինչ է նշանակում անպետք վարչապետ ունենալը, Հայաստանն առաջին անգամ իմացավ Արամ Զ. Սարգսյանի շնորհիվ: Ու հիմա սույն ապաշնորհը, մոռանալով սեփական կենսագրության մութ էջերը, փորձում է իբր մատնանշել այլոց չեղած թերություններն ու այդ ֆոնին տպավորություն գործել, թե հենց իր կողմից ներկայացվող քաղաքական ուժն է միակը,որը կարող է ելք առաջարկել ստեղծված իրավիճակից: Չէ, այնպես չէ, որ ինչ-որ մեկը դեմ է սեփական կուսակցության կամ անձի օգտին՝ Արամ Զ. Սարգսյանի կողմից արվող փիառին:Որքան ուզում է թող փիառվի, սակայն իսկական անբարոյականություն է, երբ այդ փիառը վերածվում է այլոց դեմ հակափիառի ու երբ սույն անձը փորձում է սեփական դեմքը փրկել այլոց դեմ հերյուրանքներ տարածելով, անտեղի փնովելով և այլն:
Եթե ներկայացնելու բան ունի, թո՛ղ ասի պարզ, եթե ունի ծրագիր, թող այն շարադրի հրապարակայնորեն: Ո՞րն է իմաստը հանիրավի օդ տատանելու, երբ մանավանդ նույն այդ օդ տատանողը ոչ այլ ոք է, քան Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենախայտառակ վարչապետն, ում կառավարման շրջանում Հայստանը լիովին պախարակվեց, վարչապետի ինստիտուտը խայտառակվեց, ու բոլորս դարձանք ծիծաղի առարկա: Ու հիմա սույն «ընդդիմադիրը» կանգնել ու մասսայաբար բարբաջում է բաներ, որոնց վերաբերյալ անգամ հեռավոր պատկերացումներ չունի, արտաբերում բառակապակցություններ,որոնք, բացի հրճվանքից,մարդկանց մոտ ուրիշ ոչինչ չեն առաջ բերում՝ դարձնելով Արամ Զ. Սարգսյանին ծիծաղի առարկա, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Կրեմլում: Հետևաբար՝ բարի խորհուրդ՝ Սարգսյանին՝ հեռո՛ւ մնացեք քաղաքականությունից, այն թերիների ինքնահաստատման դաշտ չէ:
Բեգլար Դավթյան