Ինչպես ուսանողների մեջ կան մարդիկ, ովքեր չպետք է բուհ մտնեին, այնպես էլ մանկավարժների մեջ որոշները չպետք է դասավանդեին:
Ինչպես իրավապահ համակարգում կան մարդիկ, ովքեր չպետք է այնտեղ հայտնվեին, այնպես էլ ազատազրկման վայրերում որոշները չպետք է այնտեղ լինեին:

 


Ինչպես ընտրվողների մեջ կան այնպիսիք, որոնք չպետք է ընտրվեն, այնպես էլ ընտրողների մեջ կան մարդիկ, որոնք ընտրելու իրավունք չպետք է ունենային:

 


Այս առումով երկրում ամեն ինչ ադեկվատ է:
Նրանց հետ, ովքեր իրենց տեղերում չեն, ամեն ինչ պարզ է: Մնաց հասկանալ, թե ինչն է խանգարում, որ մարդիկ զբաղեցնեն իրենց, ոչ թե ուրիշի, տեղը:

 

Մովսես Դեմիրճյան