Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԵՄ-ում բնակվող թուրքերին հինգական երեխա ունենալ:
«Ունեցեք ոչ թե երեք, այլ հինգ երեխա: Տեղն, ուր դուք ապրում եք, այժմ ձեր հայրենիքն է: Բացեք բիզնեսներ, երեխաներին լավագույն դպրոցներ ուղարկեք, քշեք լավագույն մեքենաներ, ապրեք լավագույն տներում ու հինգական երեխա ունեցեք: Որովհետև դուք Եվրոպայի ապագան եք», - նշել է նա:


Էրդողանն ի դեմս տեղի ԵՄ–ի թուրքական համայնքների տեսնում է այսպես կոչված ազդեցության գործակալների, ինչը չի կարող դուր գալ տեղի կառավարություններին։ Էրդողանի նեոօսմանականությունն ու պանթուրքիզմի, պանիսլամիզմի սինթեզ հանդիսացող արտաքին քաղաքական ուղենիշն առաջացնում է Բրյուսելի անհանգստությունը' Եվրոպայում վերջին տարիներին մահմեդական երկրներից միլիոնավոր փախստականներ են ժամանել ու սկսել փոխել Եվրոպայի քաղաքների կրոնական, էթնիկ, ժողովրդագրական դեմքն ու այդ պատճառով ԵՄ-ում այս պահին մեծ է իսլամաֆոբիայի ալիքն ու վախերը' ահաբեկչությունների շարքը Բելգիայում, Ֆրանսիայում և այլ պետություններում միայն «յուղ են լցնում» այդ վախերի վրա։


ԵՄ–ում խորը ժողովրդրագրական ճգնաժամ է'եվրոպական ազգերը դասվել են ծերացող'վերացող ազգերի շարքին։ Շատ փորձագետներ հարյուր տարի անց ԵՄ տեսնում են մահմեդական գետոների տեսքով'Մահրիբի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի միլիոնավոր փախստականների հոսքը ԵՄ շատ երկրներում ազգային կազմի փոփոխություն է առաջացնելու'հօգուտ արաբական, աֆրիկյան, իսլամական տարրի։


Էրդողանը ցանկանում է տեղի թուրքական համայնքներն օգտագործել որպես soft power'ԵՄ տարբեր երկրների կառավարությունների վրա ազդելու, ինչպես նաև ապագայում «թուրքական աշխարհը»'պանթուրքիզմի ռազմավարության շրջանակներում տարածելով Բալկաններով դեպի Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա։

 

Արտյոմ Բալասանով