Արսեն Սանամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ծառուկյանը սիրված ու հարգված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային քաղաքական ասպարեզում:
«Ծառուկյան» դաշինքին աջակցելու համար Հայաստան եկած միջազգային քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո մի քանի կարևոր ուղերձ կա, որ պետք է հայտնել:

Դաշինքնին համերաշխություն հայտնելու և աջակցելու համար Հայաստան եկած ուժերը մեծ գոհունակությամբ են նշում, որ իրենք ուրախ են Հայաստանում նման ուժեղ գործընկեր ունենալու համար:

Եվրոպայի «Պահպանողականների և ռեֆորմիստների» դաշինքի նախագահ Յան Զահրադիլը հայտնեց, որ իրենք այստեղ են, որպեսզի աջակցեն Ծառուկյանի հաղթանակին: Այս ուղերձի կարևորությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանը ունի նաև ամուր հենարան և աջակից միջազգային քաղաքական ասպարեզում և, որ «Ծառուկյան» դաշինքի ուժը միայն ժողովրդական սերը չէ:

Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը ունենալով ամենաբարձ հեղինակությունը հայ հասարակության և ընտրողների մեջ, ունի նաև հզոր աջակիցներ միջազգային քաղաքական հարթակներում: Այս հանդիպումը գալիս է փաստելու, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Ծառուկյանը կարողանալու է միջազգային հարթակներում աջակիցներ ունենալ, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն արտաքին քաղաքական կյանքում Հայաստանի բարգավաճմանը:

Այս ուղերձը այն է, որ Հայաստանը կբարգավաճի ներսում և իր աջակցությունը կունենա դրսում: