Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի նաև Հայաստանի ուղղությամբ աշխատող ռեսուրսներից մեկն ակնհայտ ջղաձգության տարրեր պարունակող հրապարակումով արձագանքել է Հայաստանում ժամանակավոր ապաստան ստացած թալիշ լրագրող և հասարակական-քաղաքական գործիչ Շահին Միրզաևի վերջին հայտարարություններին:

 


Նյութի վերնագիրն ինքնին արդեն խոսուն է «Ճանաչված քաղաքական գործիչներ. «Շահին Միրզաևը ծախված, հայրենիքի դավաճան է», սակայն ավելի զավեշտալի է դրա «փաստագրական հենքը»: Պարզվում է, որ թալիշ գործիչը վերնագրում նշված հատկանիշների «կրողն» է, որովհետև լոկ այդպես են կարծում ադրբեջանական խորհրդարանի մի պատգամավոր, գրեթե անհայտ մի կուսակցության ղեկավար և ընդամենը մի քաղաքագետ:

 


Ուշագրավ է հրապարկման մեկ այլ «պնդում» առ այն, որ թալիշներն իբր պատմականորեն բնակվել են Ադրբեջանում, ինչն իրականության հետ որևէ աղերս չունի, քանի որ Ադրբեջանի սահմաններում այս իրանական ժողովուրդն իր բազմադարյա գոյության ընթացքում առաջին անգամ հայտնվել է նույնիսկ ոչ թե 1918թ.-ին, երբ Արաքսի հյուսիսում պատմության ասպարեզ իջավ Ադրբեջան անունով կեղծ պետական կազմավորումը, այլ միայն 1919թ.-ի կեսերից՝ նույն այդ կազմավորման կողմից հիմնականում թալիշաբնակ Մուղանի Խորհրդային Հանրապետության բռնազավթման և տեղի բնակչության զանգվածային կոտորածների արդյունքում:


#բիզիմդիր