Կանխատեսվում է կարկուտ ադրբեջանական մեդիա դաշտի վրա: Ադրբեջանում շուտով սահմանափակվելու են «.com», «.org», «.info», «.ru» և այլ տիրույթներում գրանցված ադրբեջանական կայքերի գործունեությունը:
Հիմնավորեմ ասվածը: Ադրբեջանում լրատվամիջոցների մասին օրենքում նոր փոփոխության համաձայն՝ «az» տիրույթում գործող կայքերի նկատմամբ տոտալ գրաքննություն է սահմանվել, որոնց գործունեությունը շուտով նվազելու է, ուստի ադրբեջանական կայքեր կբացվեն վերը նշված տիրույթներում, որի դեմ էլ Ադրբեջանի սուլթանատը կրկին օրենքով սահմանափակումներ կկիրառի:
Բողոքի ու դժգոհությունների ալիքը ադրբեջանական կայքերի նկատմամբ վարվող քաղաքականությունից քանի գնում, մեծ թափ է հավաքում: Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը կոտրել է դժգոհությունների հրապարակման սառույցը:
Վահագն Սարոյան