2012 թվականի այս օրը՝ մարտի 11-ին, սերժանտ Ռոբերտ Բեյլսը հարձակվել է Աֆղանստանի Քանդահար նահանգում իր զորամասին մոտ գտնվող երկու գյուղերի վրա և ինքնաձիգից անկանոն կրակ արձակելով սպանել 16 խաղաղ բնակչի, որոնց թվում՝ 9 երեխա և 3 կին:
Բեյլսը մարտի 19-ին հանդիպել է իր փաստաբանների հետ: Զրույցը տևել է մոտավորապես 7 ժամից ավել, որտեղ պարզվել է, որ սերժանտ Բեյլսը հիշում է այդ երեկոյի (16 հոգու սպանության) սկիզբն ու վերջը բայց ընթացքը չի հիշում:

 


ԱՄՆ դատախազությունը 16 աֆղանների սպանած զինվորի համար մահապատիժ էր պահանջում:Բեյլսի դեմ առաջադրվել էր կանխամտածված սպանության 16 մեղադրանք և ևս 6-ը՝ սպանության փորձի համար: Բացի այդ, նրան մեղադրում էին զորամասում ալկոհոլի և ստերոիդների ապօրինի պահման և օգտագործման մեջ:

 


Բեյլսն ուներ մարտական պարգևներ և չորս անգամ գործուղվել էր Իրաք և Աֆղանստան: Ենթադրաբար, հանցագործության դրդապատճառը եղել է վրեժխնդրությունը ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի համար, որի հետևանքով ամերիկացի զինվոր էր վիրավորվել:

 

Աշոտ Ասատրյան