Ադրբեջանական եզակի ընդդիմադիր MeydanTV կայքը երեկ մարտի 8-ի կապակցությամբ մի լուսանկար էր հրապարակել, որն արվել էր Սումգայիթ քաղաքի Ջավիդի շուկայում։ Մի երիտասարդ կին, այլ ապրանքների կողքին կանգնած, իրեն էր դրել վաճառքի։ Այո՛, չզարմանաք։ Կնոջ ձեռքում գտնվող ցուցանակի վրա «առաջարկություն» կա։ Վերջինս, մեղմ ասած, պատրաստ է «սեթևեթել» ցանկացածի հետ։
Անբարոյականությամբ գումար վաստակող կանայք կան գրեթե բոլոր երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում։ Այս ամենին ուշադրություն չէի դարձնի, եթե չլիներ մեկ հանգամանք. ապշերոնյան բռնապետը և նրա կողմից վերահսկվող ԶԼՄ-ները այնպես են ներկայացնում Ադրբեջանը, որ վերջինիս քաղաքացիների կենսամակարդակը ոչնչով չի զիջում Սինգապուրին և Դուբայ քաղաքին, իսկ այսպիսի խայտառակ փաստերի ի հայտ գալը մեծ հարված է հասցնում Ալիևների վարկանիշին և դժգոհության մեծ ալիք բարձրացնում ադրբեջանցիների մոտ, որոնք շատ լավ հասկանում են, թե իրականում ուր են գնում միլիարդավոր նավթադոլարները։ Ալիևի կողմից «երկրորդ էմիրություններ» հռչակված Ադրբեջանի բնակչուհին էլ թող ինտիմ բնույթի առաջարկի ցուցանակով կանգնի Սումգայիթի շուկաներից մեկում և սպասի իր գնորդ-հաճախորդին։
 
 
Image may contain: one or more people and people standing

Գագիկ Համբարյան