Մարտի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Մ.Չավուշօղլուի ելույթը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում չեղարկվել է...Այդ մասին հաղորդում է Reuters-ը...Ըստ հոլանդական ԶԼՄ-ների ելույթի չեղարկման միջնորդությամբ հանդես է եկել Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը՝պատճառաբանելով,որ հանդիպման համար թուրքերին վարձակալությամբ տարածք տրամադրելու որոշումը չեղարկվել է այդ տարածքի սեփականատիրոջ կողմից...Չավուշօղլուն նախատեսել էր Ռոտերդամում ելույթ ունենալ երկքաղաքցիություն ունեցող հոլանդաբնակ թուքերի առաջ և գովազդել Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի նոր սահմանադրության օգտին,որով Թուրքիան վերածվելու է նախագահական երկրի...
Ավելի վաղ Հոլանդիայի ԱԳ նախարար Բերտ Կունդերսը հայտարարել էր,որ ցանկալի չէ Չավուշօղլուի ելույթը՝հասկացնելով իր թուրք գործընկերոջը հրաժարվել Ռոտերդամում նախատեսվելիք ելույթից...Կունդերսին ի պատասխան Չավուշօղլուն աներես և անպատկառ թուրքին բնորոշ պատասխան է տվել..."Ձեզնից ոչ ոք չի կարող արգելել մեզ,մենք որտեղ ցանկականք,այնտեղ էլ կգնանք",-ասել է Թուրքիայի արտգործնախարարը...Մեզ համար զարմանալի չէ Չավուշօղլուի պատասխանը,քանի որ հայ ժողովուրդը շատ լավ գիտի,թե ինչպես կարող է անկոչ թուրքը սեփականանաշնորհել ուրիշի եղածը...Հոլանդացիների պարագայում Չավուշօղլուի համար Ռոտերդամը Ալթայի աուլներից մեկն է...Ինչ ցանկանա կանի...Սակայն հոլանդացիները դեռ շատ հանգիստ են այս ամենին վերաբերվում և դեռ դիվանագիտորեն են փորձում թուրքերին հասկացնել,որ հեռու նման իրենցից...
Հիշեցնեմ,որ մարտի սկզբին Գերմանիայի կառավարությունն արգելեց Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուին նույն նպատակով ելույթ ունենալ գերմանաբկան թուրքերի առջև...Դրան ի պատասխան Էրդողանը և Չավուշօղլուն Գերմանիայի իշխանություններին մեղադրեցին նացիզմի մեջ...
Հ.Գ.Գերմանիայի և Հոլանդիայի նկատմամբ Անկարայի վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցում է այդ երկրների և ընդհանրապես եվրոպացիների սխալ քաղաքկանության մասին թուրքերի հանդեպ...Ժամանակին թույլ տալով միլիոնավոր թուրքերի ներգաղթել Գերմանիա և Հոլանդիա,այդ երկների իշխանությունները չէին էլ պատկերացնում,որ Անկարան դրանցից կձևավորի իր "հինգերրորդ շարասյունները",որոնց անհրաժեշտության դեպքում կօգտագործնի նույն այդ երկրների դեմ և թքած կունենա այդ երկրների իշխանությունների արգելքների և սահմանափակումների վրա՝ինչպես դա անում է այժմ...Համոզված եմ,որ անհրաժեշտության դեպքում Անկարան թուրք վերաբնակներին օգտագործելու է Ֆրանսիայի,Ավստրիայի,Շվեդիայի իշխանւթյունների դեմ,որտեղ թուրքերը ևս մեծ թիվ են կազմում ազգաբնակչության մեջ...
Գագիկ Համբարյան