Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չունի դրույթ այն մասին, թե ով է երաշխավորում ընտրությունների օրինականությունը: Թերևս, նաև այդ է պատճառը, որ ընտրարշավն ընթանում է խայտառակ խախտումներով, իսկ պայքարը ծավալվում է ոչ թե գաղափարների ու ազգանպաստ ծրագրերի, այլ թաղի անգրագետների, փողի ու փողոցայինների միջև...
Մի բան, սակայն, անվիճելի է. այս ամենի պատասխանատվությունը կրում է իշխանությունը, իսկ մեր օրերի վերաբերյալ շարադրվելիք պատմության ապագա դասագրքերը չեն շրջանցելու այն անունները, ովքեր մեղավոր են այս վիճակի համար, ում ինքնապաշտպանության բնազդի բավարարումն ապահովվել է մի ամբողջ ազգի բարոյալքման ու երկրի կործանման հաշվին...
Գևորգ Պետրոսյան