ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց։

Մեկ ամսից քիչ ժամանակ ունենք, որպեսզի ներկայացնենք ստեղծված իրավիճակում փոփոխություններ մտցնելու մեր տեսլականը։
Պատիվ ունեմ ներկայացնելու «Ծառուկյան» դաշինքը, և ղեկավարելու մեծ կառույց, որը Հայաստանի ամբողջ տարածքում ներգրավվածություն ունի բոլոր մարզերում և խոշոր համայնքներում։

Կո՛չ եմ անում յուրաքանչյուրին, այս պատասխանատու շրջանում մոբիլիզացնել բոլոր ուժերը, քարոզել ու քվեարկել «Ծառուկյան» դաշինքի օգտին։

Թիմային սկզբունքը պետք է վեր դասվի անձնականից։ Միայն թիմով է հնարավոր հասնել ժողովրդի կողմից ակնկալվող փոփոխություններին։

Ինքս ընտրապայքարին մասնակցում եմ և՛ համապետական ցուցակով, և՛ որպես 4-րդ ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, բայց կոչ եմ անում առաջնայինը քվեարկել «Ծառուկյան» դաշինքի օգտին։

Օրհասական լուծում պահանջող խնդիրները' աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, տնտեսական անկումային վիճակ, վերջապես պետք է ստանան իրենց լուծումները։

Մեր քաղաքական թիմն ունի փոխելու ու կառուցելու բանաձևերը։ Թե՛ դաշինքի համապետական ցուցակով, թե՛ բոլոր 13 ընտրատարածքներում ընտրապայքարին ակտիվ մասնակցելու են մեր թեկնածուները՝ մարդիկ, ովքեր ունեն հարգանք և վստահություն հանրապետության ամբողջ տարածքում։ Մեր թիմը ծավալում է ակտիվ աշխատանքներ, մենք հաշվարկած և հիմնավորված ներկայացնելու ենք այն բանաձևերը, որոնցով հնարավոր է բեկել ստեղծված իրավիճակը։

Մեր նախընտրական ծրագրում ներկայացված են բոլոր տնտեսական հիմնավորումներն ու զարգացման ուղիները։

Մենք ունենք միասնական թիմ և Գագիկ Ծառուկյան' հզոր առաջնորդ։

«Ծառուկյան» դաշինքն ուժեղ է առաջնորդով, թիմով և ժողովրդի վստահությամբ։

#Հաղթելուենք»