Պարզապես մի բան չեմ հասկանում, որոշ մարդիկ խոսում են խաղաղության ու փոխզիջումների մասին: Հա, իհարկե հրաշալի միտք է: Բայց այդ մարդիկ արդյոք տեղյակ են , թե այն ժողովուրդը ում հետ ցանկանում են խաղաղ ապրեն ու փոխզիջումների գնան, ինչպես են դաստիրակում իրենց երիտասարդներին:


Ադրբեջանում դպրոցական երեխաներին սովորեցնում են, որ հայը մարդասպան ու զավթիչ է, որ ով ինչքան հայ սպանի ու որքան դաժան դա անի ազգի հերոս է դառնում:
Ազերիի հետ խաղաղ ապրել ցանկացողները տեսնես այդ նույն ազերիին հարցրել են արդյո՞ք նա ցանկանում է հայի հետ ապրել խաղաղ:


Սա պետության բարձր մակարդակով խնդիր է, որը մեկ կամ երկու տարում լուծելը անհնար է: Երկու երկրի ղեկավարները արդեն մի քանի սերունդի ապրեցրել են այն գիտակցությամբ, որ հարևանը մարդասպան է, հարևանին սպանել է պետք ու վերջ:
Եվ հիմա օդի մեջ խաղաղության կոչեր անելը նշանակում է մեջքով կանգնել դանակավոր թշնամու դիմաց:


Երևի այդ կոչ անողները ավելի խելոք պատասխան ունեն կամ գոնե հատուկ ծրագիր են մշակել մոտակա մի քանի տարվա համար:

 

Աշոտ Ասատրյան