Վերջին շրջանում արված սոցիոլոգիական հարցումների արդյունքներին ծանոթանալով և նայելով հասարակության շրջանում տիրող տրամադրություններին՝ պարզ է դառնում, որ արդեն իսկ ուրվագծվել է գալիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր ֆավորիտը, այն է՝ «Ծառուկյան» դաշինքը:
Գագիկ Ծառուկյանի անձնական վարկանիշը, ինչպես նաև կառուցողական և հանրության անմիջական շահերից բխող նախընտրական ծրագրի ողջունելը հասարակության լայն շերտերի կողմից՝ թույլ են տալիս պնդել, որ «Ծառուկյան» դաշինքը ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերից հաղթանակի հասնելու ամենամեծ շանսերն ունի:
Որևէ այլ գործիչ այդչափ ընդունելի և հարգված չէ մեր երկրում, որքան Գագիկ Ծառուկյանը, ում հայրենասիրությունը, սեփական ազգին անմնացորդ ծառայելու պատրաստակամությունը և պատվախնդրությունը կասկածի ենթակա չէ: Նման հասարակական-քաղաքական գործչի շուրջ ձևավորված դաշինքը պարզապես դատապարտված է հաղթանակի:
Մարիետա Խանաղյան